Լրահոս
Օրվա լրահոսը

Սաթիկ Սեյրանյան. «Արամ Աբրահամյանին ասացի՝ այո, ես վերին արտի ցորենն եմ»

Սեպտեմբեր 12,2014 20:22

«Ես ուշ էի քնում ու ունեի շուտ արթնանալու խնդիր: Անընդհատ այդ թռուցկաժողովներից ուշանում էի, անընդհատ նկատողություն էի ստանում, բայց դա ինձ «դաս» չէր լինում: Նույնիսկ Արամ Աբրահամյանն ինձ ժամացույց նվիրեց՝ զարթուցիչով, որ իբրեւ թե ես ժամանակին արթնանամ, բայց դա էլ չօգնեց: Տուգանքները չեն օգնում, ժամացույցը չէր օգնում, անընդհատ ուշանում եմ: Մի օր գնացի խմբագրի մոտ, ասացի. «Մեկ է, իմ նյութերը (կարող են վկայել շատերը,- Սաթիկ Սեյրանյան) մշակութային կյանքում թնդում են, իմ ամեն նյութը մի աղմուկ է բարձրացնում, հետաքրքրություն ներկայացնող խնդիրներն եմ ներկայացնում (աղմուկ հանած մշակութային էջ էր- Ս. Ս.), պարոն Աբրահամյան, ի՞նչ կլինի, ինձ ազատեք այդ ժողովներից, ես ուշ եմ քնում, չեմ կարողանում արթնանալ, անիմաստ տուգանքներ եմ ստանում»: Ասաց՝ ոչ, դու կարո՞ղ ա գիտես վերին արտի ցորենն ես: Ասացի՝ այո, ես վերին արտի ցորենն եմ, դե կտեսնեք: Գնացի, A3 ֆորմատի վրա գրեցի՝ «ԵՍ VERY ARTY ՑՈՐԵՆՆ ԵՄ»: Տպեցի պլակատը, գնացի Պետրոս Պետրոսյանից՝ տնօրենն էր «Առավոտի», Արամ Աբրահամյանի ստորագրությամբ կնիքը վերցրեցի, պլակատի տակ կնքեցի ու այդ պլակատը պարզած մտա իր սենյակ: Ու երեխեքն էլ իմ հետեւից գոռում էին՝ մե՛նք էլ, մե՛նք էլ, մե՛նք էլ: Արդեն ասաց՝ լավ, ես հանձնվում եմ: Դրանից հետո նա ավելի հանդուրժող էր»,- «Առավոտում» աշխատելու տարիներն է հիշում «168 ժամ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ռ-էվոլուցիա» հաղորդաշարի վարող Սաթիկ Սեյրանյանը:

«Առավոտի» մասին նրա հիշողությունները կարող եք կարդալ վաղվա «Առավոտի» տպագիր համարի «Առավոտցիներ» շարքում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930