Իջեւան քաղաքում տեղեկություններ են տարածվել, որ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար:
Նայեցինք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ինտերնետային կայքը, այնտեղ Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարի անունը, ի տարբերություն մարզային այլ ստորաբաժանումների, բացակայում է:
Տեղեկացանք, որ երկու շաբաթ առաջ Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Դերենիկ Գեւորգյանը դադարել է աշխատանքի գնալ, նա նշանակվել է Երեւան քաղաքի 110 կիլովոլտ հզորության էլեկտրական ենթակայանների շահագործման ձեռնարկության տնօրեն: Աշխատանքային ժամը ավարտվել էր, եւ Վարուժան Ներսիսյանի նշանակման լուրի իսկությունը պաշտոնապես չկարողացանք ճշտել, սակայն այլ աղբյուրներ դա հաստատեցին:
Իջեւանից հեռախոսազանգեր ստացանք, որոնց հեղինակները զարմացած հարցրին՝ որպես քաղաքապետ իր պաշտոնավարման ժամանակ հողային օրենսգրքի բազմաթիվ խախտումներով Իջեւանում տարածքներ հատկացրած Վարուժան Ներսիսյանին կադաստրի մարզային ստորաբաժանման ղեկավար նշանակելով՝ իշխանությունները ի՞նչ ուղերձ են հղում տավուշցիներին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Եթե այս նշանակումն իրականությանը համապատասխանում է,նշանակում է Տավուշը վերջապես մի կիրթ ու զարգացած ղեկավար կունենա:
BRAVO, BELISIMO.