Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ քաղբանտարկյալների վերաբերյալ լարված զրույց է ունեցել: Փոխանցում է «Կոնտակտ»-ը:
«Արտաքին գործերի նախարարի հետ մենք մանրակրկիտ զրույց ունեցանք: Ես նրան ներկայացրի քաղբանտարկյալների ցուցակը: Մարդու իրավունքների շուրջ քննարկումները մեզ մոտ շատ լարված անցան», – ասել է Կուրցը:
«Ազատություն»-ը ընդգծել է, որ Կուրցի և Մամեդյարովի մամուլի ասուլիսի ժամանակ հարցեր տալու հնարավորություն էր տրված միայն իշխանամետ լրատվամիջոցներին, որոնք խոսում էին Ավստրիայում մարդու իրավունքների խախտումների և Եվրոպայի՝ երկակի ստանդարտներ կիրառելու մասին:
Ըստ Մամեդյարովի՝ «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությունը ավելի լավ վիճակում է, քան տարածաշրջանի մյուս երկրներում ու նույնիսկ Եվրոպայում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ