Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինին ուրախացրել են ԵՄ նոր պատժամիջոցները. Интерфакс

Սեպտեմբեր 12,2014 19:31

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի նկատմամբ Եվրոմիության կիրառած պատժամիջոցները, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Ցուցակի հետ կապված. ես ողջունում եմ ԵՄ այդ որոշումը: Ինչքան քիչ մեր պաշտոնյաները և խոշոր ընկերությունների ղեկավարները մեկնեն արտասահման ու զբաղվեն իրենց գործերով, այնքան լավ: Նույնը վերաբերում է Պետդումայի պատգամավորներին, որոնք պետք է ավելի հաճախ շփվեն իրենց ընտրողների հետ», – ուրբաթ հայտնել է Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից հետո:

Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կիրառվել են նավթային և ռազմական ոլորտների ընկերությունները, երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաև ռուս պաշտոնյաների և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարների վրա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930