Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով փորձագետը պատասխանեց պաշտպանի հարցերին

Սեպտեմբեր 12,2014 19:24

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր հրավիրվել ճանապարհային պատահարների գծով ավագ փորձագետ Խորեն Զաքարյանը:

Տուժող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի հայտարարության համաձայն, երկուսուկես ժամ է հարցաքննվում է փորձագետը, հարցերից միայն  հինգ րոպեն է փորձագետը խոսել: Ասվածին համաձայն էր նաեւ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, քանի որ հարցերի մեծ մասը «հանվում» էր դատավոր Վաղինակ Մկրտչյանի կողմից:

S3650019

Վարդան Պետրոսյանին մեղադրանք առաջադրած քննիչը դեպքից մեկ օր հետո կատարել էր դեպքի վայրի զննություն, կազմել էր արձանագրություն, համաձայն որի «կողնակում ընկած պլաստմասե եւ ապակու բեկորների չափերի նկարագրման մասում նշվել էր, թե դեպքի վայրը որտեղ է:

S3710026

Այս ելակետային տվյալն էլ տրվել էր դատաավտոտեխնիկական փորձագետներին, որոնք էլ իրենց եզրակացությամբ ներկայացրել էին, որ վթարը տեղի է ունեցել կողնակում, հետեւաբար, Վարդան Պետրոսյանը խախտել է ՃԵ կանոնները:

S3710031

Վարդան Պետրոսյանի պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալը ելակետային տվյալ չի հայտնել, իսկ նախորդ դատական նիստում իր ցուցմունքում հայտնել է ելակետային տվյալներ, մասնավորապես, հայտնելով, թե դեպքի վայրը որտեղ էր, թե ինչպես է միացրել լամպերը:

S3710011

Անցյալ տարվա նոյեմբերի 7-ի դատաավտոտեխնիկական փորձագետների թիվ 39391308 եզրակացության համաձայն էլ, վթարը տեղի էր ունեցել քննիչի կողմից տրամադրված ելակետային տվյալների նշված վայրում, կողնակում:

Պաշտպանին հետաքրքրում էր, թե Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի վրա թափված հետքերը ինչպես է հայտնվել մեքենայում, մեքենայից դուրս, ստուգվել է արդյոք փորձագետների կողմից «Նիվա» մեքենայի գազի բալոնը:

Գազի բալոնի հիշատակումը հունից հանեց տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանին, որի հայտարարության համաձայն, ոչ գազի բալոնի գույնը, ոչ բալոնի առկայությունը չեն եղել Հակոբյան ընտանիքի երկու երեխաների մահվան պատճառը:Իսկ  հետքերի վերաբերյալ էլ,  մասնավորապես, հեղուկի, ըստ Ռ.Բալոյանի, դա էլ էական նշանակություն չէր կարող ունենալ վթարի հետ կապված:

Պաշտպանական կողմի հարցադրման նպատակը մեկն էր.փաստել, որ Վարդան Պետրոսյանի ԲՄՎ ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի վրա ռակ հեղուկը հոսել է «ՆԻՎԱ» մեքենայի բախման պահից մինչեւ երկու մեքենաների բաժանման ժամանակահատվածը, հետեւաբար, երկու ավտոմեքենաների բախման վայրն էլ հանդիսացել է բախման վայրը:

Առանձին հարցեր տրվեցին կողնակում թողնված ԲՄՎ ավտոմեքենայի հետքերից, հետեւի եւ առջեւի անիվների կողնակում թողած զուգահեռ հետքերի, «ՆԻՎԱ» մեքենայի հայելիների, լամպի առկայության մասին:

Պաշտպանական կողմը ցույց էր տալիս գծագրեր, լուսանկարներ արված դեպքի վայրից, անգամ մի թղթե տոպրակում առկա էր ապակե այն կտորները, որոնք դեպքից հետո դեպքի վայրից վերցրել էր պաշտպանը, եւ այն «ՆԻՎԱ» մեքենայի ապակու կտորներն էին:

Պաշտպանը փորձագետին ցույց տվեց մի լուսանկար, թիվ 8. «Եթե ԲՄՎ ավտոմեքենան ճանապարհի արգելակված վայրից մուտք գործեր կողնակ, ապա աջ կողմում կթողներ արգելակման հետք: Ավտոմեքենայի կորության շառավիղն էլ, պայմանավորված կլիներ  ԲՄՎ ավտոմեքենայի արագությամբ»,-ասաց նա: Հարցադրման նպատակն էր փաստել, որ ԲՄՎ մեքենայի արագության բարձր լինելով կարող էր միայն մեծ լինել անիվների հետքերի շառավիղը:

Հաճախ հարցուպատասխանն ուղեկցվում էին մասնագիտական խրթին մեկնաբանություններով, ինչից ձեռնպահ կմնանք:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930