Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյանը՝ աշխարհի չեմպիոն

Սեպտեմբեր 12,2014 18:13

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկային օրը Հայաստանինն էր: Մինչեւ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն այսօր Տաշքենդի մրցագորգում անցկացրեց հինգ գոտեմարտ եւ բոլորում էլ հաղթանակ տանելով՝ իր մարզական կենսագրության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

P9121995

Եզրափակչում մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի սանը հանդիպեց Խորվաթիայի ներկայացուցիչ Նեվեն Ժուգայի հետ ու առավել քան համոզիչ հաղթանակ տարավ՝ մեր երկրի հաշվարկին բերելով առաջին, այն էլ՝ ոսկե մեդալը:

Մինչ այդ, Արսենը մրցագորգերում նվաճել էր օլիմպիական եւ աշխարհի արծաթե, աշխարհի՝ բրոնզե, Եվրոպայի՝ ոսկե եւ բրոնզե մեդալներ: Այսօր գյումրեցին իր մեդալների հավաքածուն համալրեց աշխարհի ոսկով: Նրան մնում է նվաճել մարզական մեկ բարձրագույն տիտղոս՝ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Կեցցես ԱՐՍԵՆ……………….. ՇԱՏ ԱՊՐԵՍ…………..

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930