Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրու Մայակովսկի և Հաղթանակի պողոտայի հատման անկյունում գտնվող 2 հարկանի սեփական տանը:
Այստեղ բնակվում են Մարգարյանների որդիները. առաջին հարկում խանութներ են: Հրշեջ ծառայությանը դեռ չի հաջողվել հանգցնել կրակը, տեղի բնակիչների ասելով, այս ծառայության մեքենաների ջուրն է անընդհատ պակասում:
Կարդացեք նաև
Այս պահին տեղանք է ժամանել նաև շտապօգնության մեքենան:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ