Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը չի իմացել, «Փակ շուկայի» պատերին ով, ինչ ուզել արել է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2014 16:31

«Ծածկած շուկա» ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանի փաստաբան Լիաննա Բալյանը պնդում է, որ շուկայի պատերին Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի լուսանկարով ու «Մասսոն, գրանտակեր» գրությամբ պաստառը փակցնելու հետ ոչ Սամվել Ալեքսանյանը, ոչ էլ շուկայի տնօրինությունը կապ չունի:

«Ներկայացնում են լրատվամիջոցների փաստաթղթերի պատճեններ,  իբր թե շուկայի տնօրինությունը պատին փակցրել է պաստառ: Նախկինում այդ կապակցությամբ նրանք դիմել են ոստիկանություն եւ դատախազություն, եւ չի ապացուցվել, թե ով է կոնկրետ փակցրել այդ պաստառը: Այսինքն, անձ`ցուցարարներից, որը փակցրել է այդ պաստառը, ի՞նչ կապ ունի Վահագն Մկրտչյանի կամ շուկայի տնօրինության հետ»,- Aravot.am-ին ասաց տիկին Բալյանը:

Նրա խոսքով, շուկան սկսել է իր գործունեությունը անցած տարվա հոկտեմբերի 7-ից, իսկ պաստառը փակցվել ու հանվել է ավելի վաղ: Հետո էլ պնդեց, որ շուկայի տնօրինությունն ընդհանրապես տեղյակ չի եղել այդ պաստառի մասին:

Մեր հարցին, թե ով ուզի, ինչ ուզի կարո՞ղ է փակցնել շուկայի պատերին, տիկին Բալյանն ասաց. «Ոչ, պարզապես այդ ժամանակ եղել է չարտոնված երթ, շատ ցուցարարներ են եղել, անկանոն վիճակ է եղել, ով ինչ ուզել է, արել է, ով ինչ պաստառ ուզել, փակցրել է: Շատ հնարավոր է, որ հենց Կարո Եղնուկյանն ու իր համախոհները փակցրած լինեն` շոու ստեղծելու պատրվակով: Այսօր մեղքը բարդում են «Ծածկած շուկա» ընկերության տնօրինության վրա, որոնք որ դեպքից ընդհանրապես տեղյակ չեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմինե says:

    Իսկ ով է Վահագն Մկրտչյանը: Դաշնակցական Լևոն Մկրտչյանի եղբայրը՞, թե սա էլ այլ Վահագն Մկրտչյան է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930