Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Նավասարդյան. «Թեժ աշուն, թեժ ձմեռ, թեժ Հնդկաստան, թեժ Պարսկաստան… ո՞ւր է»

Սեպտեմբեր 12,2014 16:27

«Տեսնում եմ ազդակներ, որ Քառյակը ինչ-որ ձևով իր ձևաչափը կփոխի. կդառնա եռյակ կամ երկյակ»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, ամփոփելով օգոստոսի 8-17-ը «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից 1067 անձի շրջանում իրականացված հարցման արդյունքները, նշեց կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանը: Ըստ նրա` «ժողովուրդը լավ հիշում է բոլոր քաղաքական ուժերի պահվածքն ու ցույց տված արդյունքները նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:

Արամ Նավասարդյանի ներկայացմամբ` հարցման արդյունքներով՝ Քառյակից սպասելիքները հասարակության շրջանում այսպիսին են. «Հարցվածների 71%-ը նշել է, որ իշխանությունը չի իրականացնի իր դեմ դրված պահանջները: Ոչ իշխանական ուժերի հետագա վարքագծի վերաբերյալ` հարցվածների 51 %-ը կարծում է, որ քառյակի գործողությունները, պայքարը կլինեն թույլ, 23 %-ը կարծում է, որ քառյակի մասնակիցները կգնան թաքնված բանակցությունների իշխանության ներկայացուցիչների հետ, որը կտապալվի, 9 %-ը նշել է, որ քառյակը ունակ կլինի, համախմբել մեծ թվով մարդկանց և հասնել իշխանափոխության»: Մեկնաբանելով ստացված արդյունքները` Արամ Նավասարդյանը նշեց. «Մենք կարող ենք ֆիքսել, որ դեպի բանակ մեծ վստահություն ունենք, ինչը չես ասի քաղաքական դաշտի մասին, և կարծում եմ` մեր հանրությունը ճիշտ դատողություններ է արել: Հիմա բոլորս էլ գիտենք, որ որոշակի խժդժություններ են սկսել քառյակի մեջ. մի ուժը համաձայն չէ ինչ-որ խնդրի վերաբերյալ, մյուսը պասիվացել է և այլն»:

Թեժ աշնան մասին քառյակի կողմից հնչող հայտարարություններին ի պատասխան Արամ Նավասարդյանը հեգնում է. «Թեժ աշուն, թեժ ձմեռ, թեժ Հնդկաստան, թեժ Պարսկաստան, ո՞ւր է» : Պարոն Նավասարդյանը նաև կասկածներ ունի, որ քառյակը ուղղորդված է ինչ-որ ուժի կողմից, սակայն չցանկացավ մանրամասնել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930