Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով հանդես եկավ տուժող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:
Նա միջնորդեց, որպեսզի լրացուցիչ հարցաքննվի Վարդան Պետրոսյանը:
Պաշտպանական կողմն առարկեց, իսկ Վարդան Պետրոսյանը, դիմելով տուժողին, ասաց.«Եթե ինձ ցմահ չտան, ես դուրս եմ գալու, կնայես իմ աչքերին, ու ես քեզ կպատասխանեմ: Արթո՛ւր, ես ունեմ քո բոլոր հարցերի պատասխանները: Դու քո դրսի հարցերն ինձ դատարանում մի՛ տուր, դուրս կգամ, և դրանք ինձ դրսում կտաս»,- դիմելով տուժող Հակոբյանին՝ ասաց Վարդան Պետրոսյանը; Վ.Պետրոսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Արթուր Հակոբյանին այսօր դատարան բերելը կոնֆլիկտ հրահրելու միտում ունի:
Այս պահին դատարանում ավտոտեխնիկ փորձագետն է, որի հարցաքննությունն ուղեկցվել է փոքրիկ կոնֆլիկտներով:
Մանրամասները՝ քիչ հետո:
Կարդացեք նաև
Ռ.ՄԻՆԱՍՅԱՆ