Քիչ առաջ խորհրդարանում ավարտվել է ոչ իշխանական խմբակցությունների`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների հերթական նիստը, որից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրակարգում երեք հարց է եղել։
«Շարունակվեցին նախնական քննարկումները 12 կետերի հետ կապված, և հիմնականում մեր դիրքորոշումները համընկնում են, բայց, նկատի ունենալով, որ ֆորմալ առումով մինչև սեպտեմբերի 30–ն է ժամանակ տրված, դրանից հետո նոր կամփոփենք»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։
Քառյակի այսօրվա հանդիպմանը նաև որոշվել է, որ սեպտեմբերի 17–ին կլինի հերթական նիստը, և կհայտարարվի համատեղ համապետական հանրահավաքի օրը։ Թե ի՞նչ պահանջներ կներկայացվեն այդ հանրահավաքին, նույնպես կորոշվի սեպտեմբերի 17–ին։
«Իսկ մինչ այդ որոշվեց, որ պետք է այդ հանրահավաքին նախորդեն մարզային այցելություններ, որոնք պետք է նախապատրաստեն այդ հանրահավաքը»,-ասաց բանախոսը:
Կարդացեք նաև
Հանրահավաքի օրն այսօր չի որոշվել, ըստ Ռուբեն Հակոբյանի, որոշ տեխնիկական հարցերի պատճառով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ