«24%-ը նշել է, որ Ադրբեջանը, գիտակցելով, որ տանուլ է տալու բանակցային գործընթացում, փորձում է հրահրել նոր ռազմական կոնֆլիկտ, ևս 24%-ը նշել է, որ այս իրավիճակը Ադրբեջանին թելադրվում է արտաքին ուժերի կողմից, 18% -ը նշել է, որ Ադրբեջանը հրահրում է ռազմական կոնֆլիկտ, որպեսզի զսպի ներքին խնդիրները, Ադրբեջանն օգտվում է ՀՀ ներքաղաքական խնդիրներից՝ 13%-ը»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով «Երազախաբ Ադրբեջանը» թեմայով «Gellup internatioanal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության հարցման արդյունքները, հայտարարեց կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանը: Հարցումն իրականացվել է օգոստոսի 8-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տասը մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ 1067 հոգու շրջանում:
Հարցին, թե որոնք են ներկա պահին պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները, հարցվածների 40% տոկոսը պատասխանել է՝ «պատերազմական իրավիճակը», 35 %-ը նշել է գործազրկությունը: Նշվել են նաև մի շարք այլ պատասխաններ: Հարցման մասնակիցները պատասխանել են նաև օգոստոսյան՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարցերին: Արամ Նավասարդյանի փոխանցմամբ` իրականացված հարցման մեջ ներառված է եղել նաև վստահությունը ՀՀ զինված ուժերի հանդեպ հարցը, որի դեպքում գրանցվել է հետևյալ արդյունքը. «56 %-ը նշել է, որ վստահ է, որ ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակն ունակ են արժանի հակահարված հասցնել Ադրբեջանի ռազմական գործողություններին, 34%-ը նշել է, որ ավելի շուտ վստահ է: Ընդհանուր՝ 90% վստահություն կա հայոց բանակի նկատմամբ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մի հոգի էլ կոնկրետ հիմա նշում է, որ թուրքը մնում է թուրք, և ռազմական կոնֆլիկտ սկսում է նրա համար, որովհետև ուղղակի ուզում է հարձակվել և պատերազմ սկսել: Ղարաբաղ չէ, Հայսաստանն էլ գրավեն չեն հանգստանա: նրանց պատճառ պետք չի:
էս էլ գումարեք ձեր գելլափի հարցումներին, կամ ուզում եք հանեք, ոնց ձեզ հարմար է: