Բայց նրա ու Ռոման Վլասովի միջեւ Տաշքենդում գոտեմարտ չի կայանա:
Հայաստանցի հունահռոմեական ըմբիշ, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության եզրափակչում է:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի սանը եւ որդին միմյանց հետեւից ժամանակից շուտ հաղթեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին, ավստրիացի Ֆլորիան Մարշլին, մեքսիկացի Խուան Էսկոբարին, ½ եզրափակչում համառ պայքարում մեկ միավորի առավելությամբ պարտության մատնեց վրացի Զուրաբի Դատունաշվիլուն եւ մտավ եզրափակիչ, որտեղ աշխարհի չեմպիոնի կոչման համար գոտեմարտելու է խորվաթ Նեվեն Զուգաժի հետ:
Հայ մարզասերները գրեթե վստահ էին, որ եզրափակչում Արսենը կհանդիպի իր ամենադժվար մրցակցի՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Վլասովի հետ ու վերջապես կհաղթի նրան: Սակայն օլիմպիական եւ աշխարհի չեմպիոնը 1/8 եզրափակչում սենսացիոն պարտություն կրեց ամերիկացի Էնդրյու Թոմաս Բիսեկից, ու քանի որ վերջինն էլ հաջորդ իսկ գոտեմարտը տանուլ տվեց, ընդհանրապես զրկվեց որեւէ մեդալ նվաճելու հեռանկարից:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ