Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել ՀՀ ԱԻՆ ԵՓՎ բաժինների և հրշեջ փրկարարական ջոկատների մի շարք աշխատակիցների` բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների նվազեցման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը շնորհավորել է փրկարարներին մասնագիտական տոնի առիթով` հատկանշելով, որ փրկարարի աշխատանքը ամենաանկանխատեսելի և ամենապատասխանատու մասնագիտություններից մեկն է, քանի որ անմիջականորեն կապված է բնական ու տեխնածին աղետների ու դրանցից բխող մարդկանց կյանքի փրկությանն առնչվող անհետաձգելի միջոցառումների հետ: Նա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ներկաներին մաղթել քաջառողջություն, ընտանեկան ջերմություն ու անվտանգ ծառայություն:
Երևանի քաղաքապետարան