Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն արձագանքում է «Առավոտ»-ի հրապարակմանը

Սեպտեմբեր 12,2014 13:49

Ի պատասխան Aravot.am կայքում սեպտեմբերի 9-ին հրապարակված «Քաղաքացին դատի է տվել ՀՀ արտգործնախարարությանը» նյութի, տեղեկացնում ենք, որ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ ղեկավար Կարեն Հեքիմյանի բողոքը, թե ԱԳՆ-ն չի արձագանքում իր դիմումներին, մեղմ ասած անհիմն է։ ԱԳՆ-ն բազմաթիվ անգամներ պատասխանել է պարոն Հեքիմյանի դիմումներին:

Կարեն Հեքիմյանի բարձրացրած հարցով՝ միջնորդելու ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան կողմից իրեն մուտքի արտոնագիր տրամադրելու համար, ՀՀ արտգործնախարարությունը դիմել է  ՀՀ-ում Լիտվայի դեսպանությանը, որտեղից տեղեկացրել են, որ քաղաքացի Կարեն Հեքիմյանը չի ներկայացրել դեսպանության կողմից պահանջվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և, միաժամանակ, պատրաստակամություն է հայտնել, ըստ կարգի, կրկին անգամ քննարկել նրան մուտքի արտոնագիր տրամադրելու հարցը` բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: Սույնի մասին Կարեն Հեքիմյանը տեղեկացվել է նաև Լիտվայի դեսպանության կողմից։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ դիվանագիտական ներկայացուցչությունները՝ իրենց աշխատանքում առաջնորդվում են՝ ներկայացվող երկրների օրենսդրությամբ և ստացված հանձնարարականներով։

 

ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930