«Նպատակահարմար չեմ գտնում անձնական կարծիք հայտնելու, քանի որ դա այն հարցերից է, որ մեզ մոտ չի քննարկվել»,-այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` ի պատասխան հարցի` ՀՀԿ-ն կմասնակցի՞ ՕԵԿ նախաձեռնած արտահերթ նիստին:
Այդուհանդերձ պատգամավորը խոստացավ, որ այդ հարցը անպայման կքննարկեն խմբակցությունում: Հիշեցնենք, ՕԵԿ խմբակցությունը սեպտեմբերի 29-ի քառօրյա նիստի ավարտին` ժամը 18.30-ին նախաձեռնել է արտահերթ նիստ` տուգանքների խնդիրների առիթով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ