«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Հակոբ Ինջիղուլյանը ցանկանում է վերադառնալ հայրենիք»,-այսօր ՏՆտեսագիտական համալսարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվեց Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին երրորդ երկիր տեղափոխելու պայմանավորվածության մասին:
Սեյրան Օհանյանն այսօր նոր տեղեկություններ ներկայացրեց Հակոբի տեղափոխման մասին. «Նա այսօր արդեն Ադրբեջանի հանրապետությունից դուրս է: Պայմանավորվածություն կա, որ նա պետք է երրորդ երկիր տեղափոխվի: Այժմ նա միջանկյալ տարածքում է, վերջնականապես որոշում է գնալ երրորդ երկի՞ր, թե՞ վերադառնալ Հայաստան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև