Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն պատրաստ է նաև արտահերթ գործընթացների 

Սեպտեմբեր 12,2014 13:36

«Սահմանադրական բարեփոխումները բացարձակապես անհրաժեշտ չեն, որպեսզի Ընտրական օրենսգրքով անցնենք 100 տոկոս համամասնական ընտրակարգի կամ ընդդիմությանը տրվեն վերահսկման լծակներ: Այնպես որ թող դեմագոգիայով չզբաղվեն նրանք, ովքեր ամեն բան կապում են այս բարեփոխումների հետ: Խնդիրը միայն այն է` կա՞ քաղաքական կամք՝ արատները վերացնելու, թե՞ ոչ, առավել ևս, որ որևէ երաշխիք չկա, որ նույն վիճակը չի լինի փոփոխություններից հետո»,- խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ մինչ լրագրողների հետ հանդիպելը ընթերցել է ընդամենը մեկ տարի առաջվա ՀՀԿ հայտարարությունն այն մասին, որ իրենք դեմ են սահմանադրական բարեփոխումներին: 

Լրագրողներից մեկի դիտարկմանն ի պատասխան, որ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցում իրենց որոշ գործընկերներ տարակարծություն են նկատել` Ծառուկյանի խոսքի ու թիմի տեսակետներում, Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ տարակարծություն չկա. «Անհասկանալի է, թե ինչո՞ւ են մեր գործընկերները տարակարծություն տեսել, քանի որ բոլորը դրանում համոզվել են, որ Գագիկ Ծառուկյանի այո-ն այո է, իսկ ոչ-ը` ոչ: Մենք չենք ասում փաթեթը լավն է կամ լավը չի, մենք ասում ենք, որ այսօր, երբ նման արտագաղթ կա, ու երկրում ավելի լուրջ խնդիրներ կան, առավել ևս հավատի դեֆիցիտ, արդյո՞ք թիվ մեկ խնդիրը սահմանադրության փոփոխությունն է: Խոսքն ընդամենը ճիշտ պահի ընտրության մասին է»: 

Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ ընտրություններին, ապա Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ կուսակցությունը ելնում է զուտ սահմանադրական ժամկետներից, սակայն իրենք պատրաստ են ցանկացած ֆորսմաժորային իրավիճակի: 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930