«Իշխանությունները գտնվում են մեծամասնությունն ամեն րոպե կորցնելու շեմին, և դրա պատճառով էլ գլխավոր հրամանատարը հրաման էր տվել, որ բոլորը գտնվեն իրենց խրամատներում»,- խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ նախորդ քառօրյաներում արձանագրած պարտությունների շարքը էապես թուլացրել է իշխանությունների դիրքերը:
Լեւոն Զուրաբյանի կարծիքով` իրավիճակը փրկելու նպատակով իշխանությունները շրջանառության մեջ դրեցին Քառյակի պառակտման մասին լուրը, ինչին գալիս էին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունն առաջ քաշելով: Բայց, Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, իշխանությունն այդտեղ էլ չհաջողեց:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի վերջին հարցազրույցին՝ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ իրենց համար ամեն ինչ պարզ է. «ԲՀԿ-ն մեզ համար կասկածի տեղիք չի թողել: Իշխանափոխության գործընթաց սկսելու վճռականություն …. կարևոր հարցազրույց էր ու շեշտադրումներ կային: Մենք նոր վիճակի մեջ ենք հայտնվել, ինչպես ժողովուրդը որոշի՝ այնպես էլ կանենք՝ ասել է նա, իսկ մենք գիտենք , թե ինչպես է ժողովուրդը տրամադրված»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ