Գորիսեցի հավատերերի համար պատուհաս են դարձել կզաքիսները: Այդ կենդանիները գիշերները մտնում են հավաբները, խեղդում հավերին և տանում իրենց հետ:
Նման դեպք պատահեց Լենա Զաքարյանի հավերի հետ: Կես գիշերին կզաքիսը մտավ նրանց հավաբունը: Հարևանը հավերի ձայնը լսելով, զանգեց Լենային:Պարզվեց, որ կզաքիսը 8 հավի կոկորդ է պատռել, 4-ին տարել է իր հետ, իսկ մյուս 4-ը տանտերերը գտան այգու տարբեր հատվածներում:
Վերջին 1 շաբաթում Գորիսում կզաքիսները վնասել են հասցրել շուրջ 1 տասնյակ հավատերերի: Կզաքիսների «արշավանքը» Գորիսում դրանով չի սահմանափակվում: Նրանք արդեն հասցրել են «հյուրընկալվել» բազմաբնակարանանոց շենքերի բնակիչների մոտ, բարձրանալ նույնիսկ 4-րդ, 5-րդ հարկերը:
Ալվարդ Մեսրոպյան
Կարդացեք նաև
Գորիս