Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանի գործը քննվելու է մարտի 1-ի գործի շրջանակներում. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 12,2014 13:04

«Մարտի մեկի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են, իհարկե կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցում կան տուժողների կողմից հարուցված խոչընդոտներ։ Մարտի մեկի գործով բազում դրվագներ են բացահայտվել, մի շարք մարդիկ դատապարտվել են, եւ նրանցից որեւէ մեկի դատավճիռը չի բեկանվել կամ փոփոխվել», երեկ հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը։

Ահա այսպիսի «գիտելիքների» եւ «ինֆորմացիայի» պաշարով էլ մարդը հավակնում է դառնալ բոլոր քննիչների «ղեկավարը»։ Սկզբի համար փաստենք միայն, որ մարտի մեկի գործը ոչ միայն բացահայտված չէ, այլեւ այդ գործի թղթապանակն այս տարիների ընթացքում ահագին հարստացել է՝ համալրվելով ովքե՞ր եւ ինչպե՞ս կոծկեցին մարտի 1-ի իրադարձություները գործի նյութերով։ Այստեղ առյուծի բաժինը հասնում է Աղվան Գառնիկիչին, որովհետեւ մարտի 1-ի մարդասպանության կոծկման ողջ պատասխանատվությունը ընկնում է նրա վրա։ Ինչպես գիտեք, հանցագործին պարտակելը հանցագործություն է, որը ծանր պատիժ է ենթադրում, հատկապես, երբ խոսք է գնում 10 մարդու սպանության մասին։

Իսկ առհասարակ, քանի որ Աղվան Հովսեփյանը հարկ է համարել վերստին խոսել մարտի 1-ից, ուստի հիշեցնենք, թե ի՞նչ կատարվեց Աղվան Հովսեփյանի հետ։ Նախ Սերժ Սարգսյանն օգտագործեց Աղվան Հովսեփյանին մինչեւ վերջ՝ նրան դարձնելով իր հանցակիցը, հետո վերջինիցս շնորհակալություն հայտնելու փոխարեն՝ առաջարկեց լքել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, փոխարենն այնտեղ նշանակելով Գառնիկիչից մի քանի տասնամյակով երիտասարդ Գեւորգ Կոստանյանին։ Մարդ, որին այդքան չէր սիրում Աղվան Հովսեփյանը։ Ուշադրություն դարձրեք՝ Կոստանյանն առայժմ չի հանդգնել խոսել մարտի 1-ի մասին, եւ սա ահագին բան է խոսում նրա խորաթափանցության մասին, մինչդեռ Գառնիկիչը պատեհ ու անպատեհ առիթով շարունակում է շահարկել հայ հասարակության համար ցավոտ այս էջը։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930