Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ն ընդդիմության կարգավիճակում ոչինչ չի՞ արձանագրել 

Սեպտեմբեր 12,2014 12:37


Ինչպե՞ս է ՕԵԿ-ը գնահատում իր հրավիրած հանրահավաքը, արդյո՞ք այն այդքան հզոր էր, ինչպես նախատեսում էր կուսակցությունը. այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին ՕԵԿ-ական պատգամավորներից: Կոնկրետ պատասխան, սակայն, լրագրողներն այդպես էլ չստացան:

Հեղինե Բիշարյանը խուսափեց հստակ պատասխանել`«հզո՞ր էր, թե` ոչ» հանրահավաքը: «Մեր հանրահավաքը կայացել է, և բուն իմաստն այն էր, որ բարձրացրեցինք էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրը: Այդ տեսանկյունից մեր նպատակն է եղել հանրահավաքի միջոցով բարձրաձայնել այդ խնդիրը: Ամենակարևորը, որ մենք դեմ էինք նման թանկացմանը, և բողոքի ձայնը բարձրացրեցինք»,- ասաց տիկին Բիշարյանը: Երբ հարց հնչեց, թե որքա՞ն մարդ էր ներկայացել հանրահավաքին, Հեղինե Բիշարյանն ասաց, թե այսօր ավելի կարևոր հարցեր կան քննարկելու, բայց եթե նման անհրաժեշտություն է առաջացել, ապա կպատասխանի` վեց հազարից ավելի մարդ է եղել, այն էլ ամռան ամենաշոգ օրը. «Ես պետք է ասեմ իմ շնորհակալությունն այն մարդկանց, որոնք մասնակցել են` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից»: Հարցը` ի՞նչ արձանագրեց իր համար ՕԵԿ-ն՝ արդեն ընդդիմադիր ուժի կարգավիճակով, այդպես էլ մնաց անպատասխան: ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հավելեց, որ հանրահավաքի արդյունքն էր նաև այն, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով երկու անգամ դիմել են Վարչական դատարան և երկու անգամ ստացել են մերժում: 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930