Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրենց ապագան անկախության մեջ տեսնող մարդկանց թիվն աշխարհում ավելանում է. «Իրատես de facto»

Սեպտեմբեր 12,2014 12:07
hermin nagdalyan

Սեպտեմբերի սկզբին Փարիզում կայացել է ԵԽԽՎ մոնիթորինգի հարցերով հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցել է ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ։

Համազեկուցողների ամառային այցի հիմնական նպատակը խորհրդարանական, նախագահական ու ՏԻՄ ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական իրավիճակի, բարեփոխումների ընթացքի մասին նոր տեղեկություններ հավաքելն էր։ Մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումների, գենդերային իրավահավասարության, կրոնական ու սեռական փոքրամասնությունների մասին, դատաիրավական ու ոստիկանության համակարգերի բարեփոխումների։ Համազեկուցողները Հայաստանում հանդիպել են ՀՀ և ԱԺ նախագահներին, վարչապետին, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, արտաքին գործերի և արդարադատության փոխնախարարներին, ԱԺ աշխատակազմի ղեկավարին, փոխոստիկանապետին, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարին և անդամներին, խորհրդարանական խմբակցություններին, այլընտրանքային քաղաքացիական ծառայության հանրապետական հանձնաժողովի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալին, կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետին, Երևանում գործող դիվանագետներին, քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ 35 կետ ունեցող զեկույցի եզրակացության մեջ նշվում է, որ Հայաստանը շարունակում է առաջընթաց գրանցել ԵԽ անդամակցության իր պարտականությունների ու պարտավորությունների կատարման գործընթացում։ Նշվում է նաև քաղաքական մթնոլորտի բարելավումը, թեպետ կան որոշակի բևեռացում ու անվստահություն։ Համազեկուցողները շարունակելու են իրենց երկխոսությունը իշխանության և քաղաքական տարբեր ուժերի, քաղաքացիական հասարակության հետ և մինչև տարեվերջ ևս մեկ անգամ կլինեն Հայաստանում։

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը մոնիթորինգի հանձնաժողովի Փարիզյան նիստի աշխատանքներն այսպես մանրամասնեց.

– Փարիզում հանձնաժողովի նիստում քննարկվել է համազեկուցողների վերջին այցի վերաբերյալ ներկայացված փաստահավաք զեկույցը։ Հունիսի 16– 18-ին համազեկուցողներ գերմանացի Աքսել Ֆիշերը և անգլիացի. Ալան Միլը Հայաստանում էին։ Այս անգամ զեկույցը առանձնահատուկ էր նրանով, որ հետընտրական ժամանակից հետո առաջինն էր։ Մի քանի ուղղություններ էին շեշտադրված՝ ընտրություններ, հետընտրական ժամանակահատված, քաղաքական համակարգ, սահմանադրական և դատաիրավական համակարգի բարեփոխումներ, ոստիկանության, այլընտրանքային ծառայության, սեռական փոքրամասնությունների և այլն։ Առանց բացառության բոլոր ուղղություններում համազեկուցողներն առաջընթաց են գրանցել, և նիստում հնչեց տեսակետ, որ մոնիթորինգի տակ գտնվող պարտականությունների կատարման առումով երկրում կա առաջընթաց։

– Հայաստանը դեռ ինչքա՞ն է գտնվելու մոնիթորինգի տակ։

– Այդ հարցը ժամկետային որևէ սահմանափակում չունի ԵԽԽՎ կանոնադրության մեջ։ Այնքան, ինչքան հարկ համարվի, հետո կանցնենք հետմոնիթորինգային շրջան։ Երկրներ կան, որ 20 տարի այդ շրջանում են։

– Ինչպե՞ս արձագանքեցին համազեկուցողներին հանձնաժողովի անդամները։

– Ընդհանուր տրամադրությունը դրական էր, մասնակցեցին մեծ թվով պատգամավորներ, նրանց թվում՝ նախկին համազեկուցող Ջոն Պրեսկոտը։
Նրանք ևս նշում էին, որ մոնիթորինգային ուղղություններով Հայաստանում կատարվել է լուրջ աշխատանք:

Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930