Այսօր ժամը մեկին Քառյակը նիստ կգումարի «Ժառանգություն» խմբակցությունում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցներում տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` նշելով, որ օրակարգում մի քանի հարցեր են, բայց, ավանդույթի համաձայն, օրակարգը ձևավորվում է տվյալ պահին: Ճեպազրույցներում Ռուբեն Հակոբյանը դժվարացավ հստակ պատասխանել` համատեղ հանրահավաքի օրը կհստակեցվի՞ այսօր, թե՞ ոչ:
Հիշեցնենք, նախօրեին լուրեր շրջանառվեցին, թե համատեղ հանրահավաքը կկայանա հոկտեմբերի 17-ին, թեև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցներին ասել էր, որ մի քանի տարբերակ է քննարկվում, բայց հստակ օրը դեռ որոշված չէ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ