Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանը, որպես ցեղասպանությունից տուժած երկիր, մյուսների համեմատությամբ ավելի մեծ աղմուկ պիտի բարձրացներ եզդիների ցեղասպանությանը վերաբերող ցանկացած նախաձեռնության առթիվ»

Սեպտեմբեր 12,2014 11:59

Սեպտեմբերի 11-ին լրացավ Իրաքի հյուսիսում եզդի ժողովրդի ցեղասպանության 40-րդ օրը, ինչի կապակցությամբ հայկական և եզդիական երիտասարդական կազմակերպությունները ջահերով երթ իրականացրեցին Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ՝ իբրև հարգանքի տուրք ցեղասպանության ենթարկվող եզդի ժողովրդին:

Նախախորհրդարանը խորը ցավով ու վրդովմունքով արձանագրում է, որ ինչպես 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի և նրա բախտակից այլ ժողովուրդների ցեղասպանությունը, այնպես էլ այսօր տեղի ունեցող եզդիների ու քրիստոնյաների (ասորիների, արամեացիների և մյուսների) ցեղասպանությունը չի կանխվում, իսկ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում:
Պետք է նշել, որ Հայաստանը, որպես ցեղասպանությունից տուժած երկիր, մյուսների համեմատությամբ ավելի մեծ աղմուկ պիտի բարձրացներ եզդիների ցեղասպանությանը վերաբերող ցանկացած նախաձեռնության առթիվ: Դրա փոխարեն հանցավոր էլիտան ցուցաբերում է նույն անտարբերությունը, ինչ եղել է մեր ցեղասպանության ժամանակ այլ երկրների կողմից: Այս կեցվածքը թույլ է տալիս եզրակացնելու, որ գործող ռեժիմը ոչնչով չի տարբերվում օտար երկրների այն կառավարիչներից, ովքեր 100 տարի առաջ լուռ անտարբերությամբ նայում էին, թե ինչպես է տեղահանվում և կոտորվում մի ամբողջ ժողովուրդ:

 

«Ո´չ ցեղապսանություններին»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930