Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սահմանադրությունը թաշկինակ չէ». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 12,2014 11:42

ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ-ում տիրող այսօրվա իրավիճակի «մեղավորը» ՀՀ Սահմանադրությունը չէ, ուստի այն փոխելու կարիք չկա։

– Պարոն Քոքոբելյան, տեղեկություններ կան, որ Դուք ՀՅԴ-ից հետո երկրորդ ոչ իշխանական քաղաքական ուժն եք, որը համաձայն է Սահմանադրական բարեփոխումներին։ Ըստ Ձեզ, գործող Սահմանադրության ո՞ր կետերը փոփոխման կարիք ունեն։

– Նախ՝ առաջին անգամ եմ նման տեղեկություն լսում ձեզանից, ինչպես նաեւ մամուլում են նման տեղեկություններ հրապարակվում։ Սահմանադրականության փոփոխությունների հետ կապված մոտեցումները կամայականությունների արդյունքում չեն կարող ձեւավորվել, դրանք իրավաբանական եւ մասնագիտական շատ խորը վերլուծությունների կարիք ունեն։ ՀՀ-ում շատ խնդիրներ կան, որ լուծումներ չունեն, բայց դրանց պատճառը Սահմանադրությունը չէ։ Այն, որ այսօր ՀՀ-ում օրենքը գերակա չէ, որ մարդու իրավունքը, մրցակցային պայմանները ապահովված չեն, դրա պատճառը հաստատ Սահմանադրությունը չէ։ Սահմանադրության նախորդ փոփոխություններին եւս մենք դեմ ենք եղել, դրանք տեղի ունեցան նախորդ իշխանությունների օրոք, որոնց ես այսօրվա իշխանությունների շարունակությունն եմ համարում։ Նշեմ նաեւ, որ մենք խոսում ենք մի բանից, որից տեղյակ չենք:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930