Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարությունը բյուջեի հավաքագրման հետ կապված խնդիր ունի. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 12,2014 11:20

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է անելանելի իրավիճակում։ Բանն այն է, որ նրա ղեկավարած կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանամ պետական բյուջեն հավաքագրել։ Մեր տեղեկություններով, այժմ Հ. Աբրահամյանն ու կառավարության անդամները փորձում են բոլոր հնարավոր մեթոդները կիրառել՝ անհրաժեշտ հավաքագրումներն ապահովելու համար, սակայն ապարդյուն։ Դրան զուգահեռ՝ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այդ խնդիրը չբարձրաձայնվի, քանի որ այդ դեպքում ստիպված են լինելու հայտարարել, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը եւս ձախողվել է։

Թերեւս դա է պատճառը, որ արդեն երկու օր շարունակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վարկեր վերցնելու նախագծերով են հանդես գալիս։ Նշենք, որ երեկ ԱԺ-ում քննարկվում էր ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2014-ի մայիսի 23-ին ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիրը, ըստ որի՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է 13 միլիոնի վարկ վերցնել։

Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկայրն եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ։

– Պարոն Մինասյան, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նորաստեղծ կառավարությունը հարկերի հավաքագրման հարցում անհաջողության է մատնվել։ Ինչո՞ւ չի հաջողվում «լցնել» պետական բյուջեն։

– Իսկ դուք ինչ եք հասկանում բյուջեն լցնելու հետ կապված հարցն ուղղելով, ի՞նչ խնդրի մասին է խոսքը։

– Այսինքն՝ ՀՀ կառավարությանը չի հաջողվում հավաքագրել հարկերն ու այն գումարները, որոնք ծախսվել են աշխատավարձերի բարձրացման եւ այլ հարցեր լուծելու համար, այդ չափով մուտքերը չի հաջողվում ապահովել, այդ մասը «բաց» է մնում։

– Ուրեմն Ձեզ ասեմ, որ մենք ունենք առաջին կիսամյակի հաշվետվությունը ու առաջին կիսամյակի համաձայն՝ հարկային պարտավորությունները 100 տոկոսով, ծրագրի համաձայն, կատարվել են:

– Կարելի է ասել, որ այդ առումով որեւէ խնդիր չկա՞։

– Ես արդեն պատասխանեցի։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930