Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորը դեմ է «երեք նախագահներին». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 12,2014 11:17

Երեկ մի քանի հարց ուղղեցինք Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանին, ում տեսակետները, ինչպես պարզվեց զրույցի ընթացքում, էականորեն շեղվում են ԲՀԿ ղեկավարների որդեգրած քաղաքական գծից։ Մախսուդյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.

– Պարոն Մախսուդյան, վերջերս Ռոբերտ Քոչարյանը դարձյալ հարցազրույց տվեց, խոսեց քաղաքականություն իր վերադարձի մասին։ Դուք ցանկանո՞ւմ եք, որ նա դարձյալ վերադառնա քաղաքականություն։

– Չէ, չեմ ուզում: Գիտե՞ք՝ ես նորություն եմ ուզում, նոր մարդ եմ ուզում տեսնել։ Ես չեմ ուզում դա քննարկել, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն իր թիմով իր անելիքներն արել ու հեռացել է։ Ժամանակները փոխվել են, դրա մասին խոսելն անիմաստ է, միգուցե եւ նախագահը երկրի առաջին ֆիգուր չլինի։

– Կարծիք է հնչում, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանի տնտեսությունը վերելք է ապրել, համաձա՞յն եք այս պնդումների հետ։

– Ռոբեոտ Քոչարյանի ժամանակ ես տնտեսության ղեկավար եմ եղել, ուղեւորափոխադրումներ եւ այլն, հիմա ես տնտեսության ղեկավար չեմ։ Քոչարյանի օրոք տնտեսական որոշ զարգացում, աշխատանք եղել է, բայց իր պաշտոնավարման վերջին տարիներից արդեն նվազում սկսվեց՝ 2006 թվականից արդեն նման բաներ նկատվում էին, ու հիմա էլ էդ նվազումը կա։ Միգուցե նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամն է պատճառը եղել։

– Ըստ ձեզ, ո՞վ էր մեղավոր։

– Էլ ո՞վ պիտի լինի՝ իշխանությունները, իրենք են պատասխանատու երկրի զարգացման համար։

– Ասացիք, որ չեք ցանկանում Քոչարյանի վերադարձը, իսկ Գագիկ Ծաոուկյանին տեսնո՞ւմ եք երկրի առաջին դեմքի կարգավիճակում։

– Գագիկ Ծառուկյանը սկի չի էլ ցանկանում լինել։

– Իսկ Լետն Տեր-Պետրոսյանին կցանկանա՞ք տեսնել աոաջինի դերում։

– Էս երկիրը Լեւոն Տեր-Պետրոսյանը քանդեց։ Չէ՛, չէ՛, չեմ ուզում։

– Այդ դեպքում Գագիկ Ծառուկյանը ինչո՞ւ է համագործակցում «երկիրը քանդած» Տեր-Պետրոսյանի հետ։

– Գագիկ Ծառուկյանը ժողովրդավար մարդ է։ Դե գուցե Տեր-Պետրոսյանը իր սխալները գիտակցում է, էդպես եմ կարծում։ Ուրիշ ելք չկա, Ծառուկյանը իր աշխատանքի ու նվիրումի արդյունքում է դարձել մեծահարուստ։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930