Տաշքենդում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնայնությունում Հայաստանի ու աշխարհի լավագույն ըմբիշներից մեկը՝ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, պայքարն սկսելով 1/16 եզրափակչից՝ գոտեմարտեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի հետ: Մեր օլիմպիական արծաթե մեդալակրից ընդամենը 1,5 րոպե պահանջվեց 9:0 բացահայտ առավելությամբ մրցակցին շարքից դուրս բերելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջի