Հանրապետությունում առաջին ութ ամիսներին (հունվարից-օգոստոս) գրանցվել է 27338 ծնունդ, որից 14657-ը Երևանում: Ընթացիկ տարում 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն ավելացել է 920 –ով: Օգոստոսին Հայաստանում ծնվել է 4179 երեխա: Դրանցից` 2282-ը մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ ծնունդները գրանցվել են Շիրակում, Լոռիում, Տավուշում և Կոտայքում:
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայություն