Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում է հրաձգության «Աշխարհի 51-րդ առաջնությանը», որը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում, որտեղ բացի մեդալներից ստուգատեսին մասնակցող 94 երկրի 2000 հրաձիգներ պայքարում են նաև 2016 թ օլիմպիական խաղերին մասնակցելու 64 ուղեգրերի համար: Մասնակից հայ հրաձիգներից 7-ը, չնայած մասնակցում են երիտասարդական տարիքային խմբում, սակայն պատանիներ են: «Աշխարհի առաջնությունն» հրաձգության առաջին մրցաշարն է, որտեղ խաղարկվում են Ռիո 2016-ի օլիմպիական ուղեգրեր, և մեր պատանիները դեռ ժամանակ ունեն մեծահասակների հետ ուժերը չափելու և Ռիո 2016-ի ուղեգիր նվաճելու փորձ կատարելու:
Այսօր` սեպտեմբերի 11-ին Զավեն Իգիթյանն ու Սևակ արշակյանը մասնակցել են օդամղիչ ատրճանակ, 10մ, երիտասարդների պայքարին: 65 մրցակիցներից Զավեը 567 միավորով զբաղեցրել է 26-րդ տեղը, իսկ Սևակ Արշակյանը 556 միավորով՝ 52-րդ տեղը: Հիշեցնենք, որ Զավեն Իգիթյանը 50մ, ազատ ոճի ատրճանակ վարժության երիտասարդների եզրափակչի արդյունքում գրավել էր 7-րդ տեղը:
Ֆեդերացիաի նախագահ Արթուր Հովհաննիսյանի և մարզիչ Գագիկ Մելոյանի գլխավորությամբ՝ մեկնել է նաև մարզիկների մյուս խումբը:
Վաղը՝ սեպտեմբերի 12-ին՝ Քրիստիան Լաուերն ուժերը կչափի 50մ, հրացան, 3 դիրքից (ծնկած, պառկած, կանգնած) վարժությունը:
«Աշխարհի առաջնությանը» Հայաստանը ներկայացնում են մարզիկներ Զավեն Իգիթյանը և Սևակ Արշակյանը՝ ատրճանակ ձևում, Հրաչիկ Բաբայանը և Քրիստիան Լաուերը՝ հրացանում, Լիլիթ Մկրտչյանը, Ռազմիկ Մինասյանը, Հովհաննես Խաչատրյանը և Շանթ Սարգսյանը՝ վազող թիրախում: Բացի Քրիստիան Լաուերից, բոլորը պատկանում են երիտասարդական տարիքային խմբին: Մեր մարզիկները մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, մարզիչներ Խորեն Իգիթյանի և Գագիկ Մելոյանի մարզչական ղեկավարությամբ: «Աշխարհի առաջնության» մրցելույթներին անձամբ հետևում և իր ներկայությամբ մազրիկներին ոգևորում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, ում նախագահությամբ հայ հրաձգային սպորտը մեծ վերելք է ապրում: Նման ուժեղ հավաքական Հայաստանն ունեցել է ԽՍՀՄ-ի օրոք. Միջազգային կարգի սպորտի վարպետներ՝ Քրիստիան Լաուեր, Հրաչիկ Բաբայան՝ «Պատանեկան օլիմպիական խաղերի» փոխչեմպիոն, Սպորտի վարպետներ՝ Զավեն Իգիթյան՝ «Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն», Լիլիթ Մկրտչյան՝ «Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր», Ռազմիկ Մինասյան և Շանթ Սարգսյան (Սպորտի վարպետի թեկնածու) ՝ «Եվրոպայի երիտասարդների առաջնության» թիմային կրկնակի բրոնզե մեդալակիրներ:
Մրցելույթներին կարող եք հետևել Հրաձգային սպորտի միջազգային ֆեդերացիայի կայքում
ՀՀՖ մամաուլի քարտուղար՝ Լաուրա Ավետիսյան