Լիոնել Մեսսիի հարազատ քաղաքի՝ Ռոսարիոյի պետական պաշտոնյաները հայտարարություն են տարածել, թե ազգանունները չեն կարող անվան փոխարեն օգտագործվել, որ դա հակասում է օրենքին ու խառնաշփոթ առաջացնում:
Դրա համար հիմք է ծառայել Ռիո Նեգրո քաղաքում ծագած սկանդալային պատմությունը, երբ Էկտոր Վարելա անունով մի ֆուտբոլասեր երկու շաբաթ պայքարելուց հետո քաղաքային իշխանություններից իր նորածին երեխային Մեսսի անունը տալու հատուկ թույլտվություն է ստացել, որից հետո հպարտորեն հայտարարել է. «Ես Մեսսիի հայրն եմ»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.09.2014