Ճանաչված ռեփեր «50 Cent»-ը առավել ճանաչված ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեդվեյդեր Կրտսերին առաջարկել է մասսայի առջեւ սահուն կարդալ «Հարրի Պոտերից» գոնե մեկ էջ: Երաժիշտը խոստացել է մարտահրավերն ընդունելու դեպքում $750 հազար փոխանցել բարեգործական ֆոնդ: Այդպես ռեփերը թափանցիկ կերպով ակնարկել է, որ մարզիկը թերկրթված է եւ խոսելու հետ կապված խնդիրներ ունի:
«Ես կատարյալ կարդալ կկարողանայի, եթե դրանով գումար վաստակեի եւ դրանով կարողանայի կերակրել ընտանիքիս անդամներին: Կիրթ ու կրթված լինելը տարբեր բաներ են եւ դրանք իրար խառնել պետք չէ: Ինձ դուր է գալիս իմ զբաղմունքը: Ես իմ աշխատանքը անում եմ լավ եւ հոգում հարազատներիս հոգսերը», – իր նախկին ընկեր ռեփերի առաջարկին հակադարձել է անվանի բռնցքամարտիկը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.09.2014