Լրահոս
Օրվա լրահոսը

Խդր Հաջոյան. «Հայաստանում եզդիները որեւէ կերպ խտրականության չեն ենթարկվում»

Սեպտեմբեր 11,2014 23:58

«Մեր նպատակներից մեկն այն էր, որպեսզի դեմ լինենք այսօր՝ մեր աչքերի առջեւ կատարվող եզդիների ցեղասպանությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով այսօր՝ սեպտեմբերի 11-ին, տեղի ունեցած ջահերով երթին հայտարարեց «Ոչ ցեղասպանություններին» նախաձեռնության անդամ Խդր Հաջոյանը:

Հիշեցնենք՝ այսօր Ազատության հրապարակում մեկնարկեց  ջահերով երթը, երթի մասնակիցներն, անցնելով Մաշտոցի պողոտայով եւ Ծիծեռնակաբերդի խճուղիով, երթն ավարտեցին Ծիծեռնակաբերդում, որտեղ եւ ծաղկեպսակներ դրեցին եւ հարգեցին ցեղասպանության ենթարկվածների հիշատակը:

Նա նշեց, որ երթին մասնակցում էին 40 ջահակիրները, որը խորհրդանշում է այն հանգամանքը, որ այդ դեպքերից անցել է 40 օր: Նա մեզ տեղեկացրեց, որ նույն ժամին երթ է անցկացվել նաեւ Լեռնային Ղարաբաղում, Ֆրանսիայում, իսկ Ակնալիճում հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությանը, ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ հայ եւ եզդի հերոսներին նվիրված հուշաքարերի հիմնարկեքն է եղել .

«Մենք փորձում ենք ընդգրկել եւ տարածել: Երթի բուն նպատակներից մեկը իրազեկումն էր, որովհետեւ դեռ կան մարդիկ, ովքեր տեղյակ չեն եւ սրա միջոցով կարող են տեղեկանալ, թե ի՞նչ է կատարվում: Մեր նախաձեռնությունը կլինի շարունակական, եւ մենք տարբեր միջոցներով, ակցիաներով կդատապարտենք ցեղասպանությունը եւ նրա դեմ քայլեր կձեռնարկենք միջազգային հարթակներում՝ բարձրաձայնելու համար»:

Անդրադառնալով հայերի աջակցությանը՝ Խդր Հաջոյանն ասաց, որ հպարտությամբ կարող է խոսել հայերի եւ եզդիների դարավոր եղբայրության մասին, որն այսօր տեղի ունեցած երթի ընթացքում եւս փաստվեց.

«Մեր կողքին կանգնեցին մեր եղբայր հայերը, իրենց զորակցությունը հայտնեցին մի շարք կառույցներ, տարբեր շրջաններից եկած մարդիկ այսօր իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին, եւ մեր հետ միասին էին: Մենք հպարտ ենք, որ ապրում ենք Հայաստանում, մենք այստեղ կարող ենք ազատ արտահայտել մեր խոսքը: Հայաստանի Հանրապետությունում մենք որեւէ կերպ խտրականության չենք ենթարկվում: Սա, իսկապես հպարտանալու առիթ է տալիս, որ այսօր մենք եւս մեկ անգամ փաստեցինք մեր եղբայրությունը»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930