Զանգվածային լրատվամիջոցները բացահայտել են, որ աշխարհի լավագույն ու ամենագեղեցկատես թենիսիստուհիներից մեկը՝ Անա Իվանովիչը, հանդիպում է ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի անդամ Բաստիան Շվայնշտայգերի հետ:
Նրանց լրագրողները տեսել են Նյու Յորքում: Շվայնշտայգերի ընկերուհին դեռ բոլորովին վերջերս գերմանացի մոդել Սառա Բրադերն էր, որը ֆուտբոլիստին ուղեկցում էր Բրազիլիայում անցկացված աշխարհի առաջնությունում:
Կարծիք կա, թե Բաստիանն ու Անան ծանոթացել են ընդհանուր ընկերոջ՝ գերմանացի թենիսիստ Անդրեա Պետկովիչի միջոցով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sportlism.com-ի