Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում փորձարկվել է այս քաղաքի առաջին փոշեկուլ մեքենան, որը Գյումրու քաղաքապետարանը ձեռք բերեց ավագանու որոշմամբ: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը, այն ձեռք է բերվել Գերմանիայից, «Մերսեդես» մակնիշի է, և արժեքը մոտ 12 միլիոն դրամ է:
«Ես հաստատ չգիտեմ, բայց ասում են` այս մեքենայից ամբողջ հանրապետությունում չկա, միգուցե կա, բայց ուրիշ մակնիշի են: Մենք 2 ամիս շարունակ ուսումնասիրել ենք այս մեքենայի աշխատանքները: Մեր խնդրանքով Գերմանիայում այն արտադրող Ֆիրման աշխատեցրեց ցեմենտի գործարանի բակում, դա ամենափոշոտ վայրն է, րոպեներ անց այդ տարածքը փայլում էր: Մենք այս ամենին հետևել ենք Skype-ով, հետո նոր միայն գնել»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան:
Կարդացեք նաև
Ըստ նրա, այն աշխատեցնելու են բարեկարգ փողոցներում, որպեսզի չվնասվի և գիշերային ժամերի, որպեսզի մյուս մեքենաները չխանգարեն աշխատանքները: Կնյազ Մանասյանի ասելով, միակ խնդիրն այս պահին այն է , որ փոշեկուլ մեքենան չունի վարորդ:
«Բոլորն էլ կարող են վարել այս մեքենան, սակայն վարելը մի բան է, աշխատեցնելը`այլ բան: Մեջը համակարգիչներ են, կոճակները շատ են, պիտի գլուխ հանել, թե դրանից յուրաքանչյուրը ինչ գործողություն է կատարում: Սովորեցնող էլ դեռ չկա: Այն ավելի լավ է հավաքում փոշին, քան տան պիլեսոսները», -հպարտացավ քաղաքապետարանի պաշտոնյան:
Ըստ նրա, վերջինիս արդյունավետությանը լավ ծանոթանալուց հետո կգնեն նոր փոշեկուլ մեքենաներ: Սակայն ոչ այս տարի, քանի որ մինչև Նոր տարի փող չունեն:
Նշենք, որ այս մեքենան այնպես էր ոգևորել Գյումրու քաղաքապետին, որ վերջինս նստել էր վարորդի կողքին`պտտվելու:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Չտես գեղցիներ: Դա ինչ ա որ: Դուք մի հատ Ամստերդամը մաքրող մեքենաները տեսեք:
տակիc 2-րդ նկարը նայեք, բալասանյանը վերջապես իրա իսկական գործն է գտել,զլի շոֆերություն է անում ոնց որ նրա հայրը, որը Զլի շոֆեր է եղել, դե ինչ քաղաքապետությունը չի ստացել մոտը, գոնե հոր հունարը ստացվի