Շարունակվում է «Ոչ ցեղասպանություններին» նախաձեռնության կազմակերպված ջահերով երթը: Երթի մասնակիցներն այժմ շարժվում են Ծիծեռնակաբերդի խղճուղիով: Հիշեցնենք՝ երթի մասնակիցները դատապարտում են ոչ միայն Իրաքի հյուսիսում տեղի ունեցած ցեղասպանությունը, այլեւ Հայոց ցեղասպանությունը:
Երթին մասնակցում են ինչպես եզդիներ, այնպես էլ հայեր: Երթի մասնակիցներն իրենց ձեռքներին ունեն «Դադարեցրեք եզդիների ցեղասպանություն», «Ոչ ցեղասպանություններին, 100 տարվա անտարբերության հետեւանքը»: Երթին առկա են նաեւ Հայաստանի Հանրապետության եւ եզդի ազգի դրոշները:
Երթի մասնակիցներին աջակցում են նաեւ հարակից շենքի բնակիչները՝ բղավելով՝ «Մենք ձեր հետ ենք»: Ջահերով երթն ավարտվելու է Ծիծեռնակաբերդում:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ