Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խրամատը» լքելու մասին. «Դուք փաստը չե՞ք արձանագրում, որ ժամը 4-ից հետո 20 հոգի նստած էին ՀՀԿ-ից»

Սեպտեմբեր 11,2014 20:50

Այսօր լրագրողները ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե չի՞ ամփոփվել նիստում այն հարցը, թե ովքեր են կատարել Սերժ Սարգսյանի հրահանգը եւ մնացել «խրամատում»: Պարոն Շարմազանովը պատասխանեց. «Ամփոփման կարիք չկա, որովհետեւ դուք տեսաք, որ այս քառօրյային ՀՀԿ մեծամասնությունը բավականին ակտիվ աշխատել է եւ մինչեւ վերջին պահն էլ, վերջին րոպեները քառօրյայի բավականին ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, եւ հիմնական բանախոսները ՀՀԿ ներկայացուցչներն էին»:

Լրագրողների դիտարկմանը, որ չնայած Սերժ Սարգսյանի հրահանգին, ՀՀԿ որոշ պատգամավորներ նիստի սկզբում լքեցին «խրամատը»՝ Էդուարդ Շարմազանովը հարցը հռետորական որակեց. «Ձեր հարցի մեջ արդեն կա որակում: Դուք փաստը չե՞ք արձանագրում, որ ժամը 4-ից հետո 20 հոգի նստած էին ՀՀԿ-ից, ընդդիմությունից՝ 2-3 հոգի եւ կար խմբակցություն, որից որեւէ մարդ չկար: Այդ փաստը  չե՞ք արձանագրում: Դե, որ արձանագրում եք, ուրեմն դա էլ արձանագրեք: Համենայնդեպս, այս քառօրյայի ընթացքում ամենաակտիվը, ամենապարտաճանաչը եղել է ՀՀԿ խմբակցությունը: Ես փաստն եմ արձանագրում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930