ՀՀԿ-ն չի՞ քննարկում իշխանությունների այն կադրերի հարցը, որոնք նշանակվում են եւ լրագրողների վրա են հարձակվում: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Aravot.am-ի այս հարցին Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, թե որեւէ կուսակցություն չի զբաղվում ուժային կառույցներով. «Ինչ վերաբերում է ԱԺ անվտանգության աշխատողի հետ կապված, նախ, ես միջադեպին ծանոթ չեմ, երկրորդը՝ կարծում եմ, թե՛ լրագրողները, թե՛ քաղաքացիները, թե՛ մենք՝ պատգամավորներս, թե՛ անվտանգության աշխատակիցները պետք է հարգալից լինեն մեկը մյուսի նկատմամբ: Բայց կարիք էլ չկա միանգամից դատախազի ֆունկցիա վերցնել եւ մարդկանց մեղադրանք ներկայացնել»:
Հիշեցնենք, որ Կարեն Հայրապետյան անունով ԱԺ անվտանգության ծառայության պետը հարձակվել էր Ա1 պլյուսի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա, որն ընդամենը լուսաբանում էր «Բարեւ, Ռոբ» ակցիան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ուրեմն մի կարեն հայրապետյան էլ Էդուարդ Շարմազանովն է։