Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Ոչ ցեղասպանություններին» նախաձեռնության ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Ազատության հրապարակում հավաքվել էին մի խումբ եզդիներ եւ հայեր: Երթի մասնակիցներն իրենց ձեռքերին ունեին «Ոչ ցեղասպանություններին, 100 տարվա անտարբերության հետեւանքները», «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը» պաստառներ:
Երթը սկսելուց առաջ «Ոչ ցեղասպանության» նախաձեռնության անդամ Խդր Հաջոյանը նշեց, որ հրապարակում հավաքված մարդիկ իրենց բողոքի ձայնն են արտահայտում Իրաքի հյուսիսում կատարվածների դեմ.
«Դեռեւս օգոստոսի 3-ին սկսվեցին ցեղասպանական գործողությունները Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ: Այս երթով մենք դատապարտում ենք ոչ միայն եզդիների ցեղասպանությունը, այլեւ Հայոց ցեղասպանությունը, սակայն մարդկությունը չի դատապարտում դա: Չդատապարտվեց Հայոց ցեղասպանությունը եւ ծնեց մի նոր ցեղասպանություն եզդի ժողովրդի նկատմամբ»:
Կարդացեք նաև
Երթի մասնակիցները այժմ շարժվում են Մաշտոցի պողոտայով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ