Այսօր ՀՀԿ ԳՄ նիստն էր, որից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հիմնականում քննարկել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, աշնանային առաջին քառօրյայի հետ կապված հարցեր:
Սպասվում էր, որ այսօր ՀՀԿ-ն կնշանակի Սյունիքի մարզպետ:
Հարցին՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այստեղ էր, ինչո՞վ է պայմանավորված դա՝ պարոն Շարմազանովն ասաց. «Այսօր կուսակցության խորհուրդը նաեւ քննարկումներ էր կազմակերպել, որը կապված էր ապագա բյուջետային քննարկումների հետ: Բացառապես դրանով է պայմանավորված: Եթե ձեզ հետաքրքրում է, որ քննարկել ենք ապագա մարզպետի հարցը՝ որեւէ կադրային հարց այսօր չենք քննարկել»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Վահե Հակոբյանը այսօր լրագրողներին ասել էր, որ ՀՀԿ-ի քաղաքական որոշման հիման վրա է ինքը պաշտոնազրկվել, մինչդեռ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը վստահեցրել էր, որ նա ազատվել է սեփական դիմումի հիման վրա, ինչպե՞ս կբացատրեք սա, հիմա նրան հանե՞լ են, թե՞ ազատվել է սեփական դիմումի հիման վրա: Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Պարոն Հակոբյանը չի ասել, որ իրեն պաշտոնազրկել են քաղաքական որոշման հիման վրա, ասել է, որ իրեն առաջարկել են մեկ այլ պատասխանատու պաշտոն: Մենք էլ ենք կարծում, որ այդ պատասխանատու պաշտոնում Վահե Հակոբյանի թե՛ մարդկային բարձր հատկանիշները, թե՛ նրա փորձը, թե՛ գիտելիքները կօգնեն, որպեսզի ջրային տնտեսությունն էլ ավելի բարեփոխվի եւ այն մարտահրավերները, որոնք կան Ջրտնտպետկոմի առջեւ, Վահե Հակոբյանի ղեկավարությամբ այդ խնդիրները կլուծվեն լավագույնս»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ե՞րբ կնշանակվի Սյունիքի մարզպետը Շարմազանովը պատասխանեց. «Երբ նշանակվի, ես ձեզ կտեղեկացնեմ: Այս պահին որեւէ որոշում կուսակցության ԳՄ-ում չի եղել»:
Լրագրողների դիտարկմանը, որ ինչո՞ւ եք երկարաձգում նշանակումը՝ նա պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք շտապում: Դանդաղ շտապեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դե Փառք Տիրոջը , որ չնշանակվեց…. Բայց ոչ ոք դեռ չի նշանակվել չէ…..Դեռ հավանականություն կա, որ կրիմինալը նորից պաշտոն կստանա ու գյուղերը կշարունակվեն դատարկվել………ահա..https://www.aravot.am/2010/04/22/347195/…