Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի նախագահի այցը ԱՄՆ խափանվել է. Грузия-Онлайн

Սեպտեմբեր 11,2014 18:45

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի այցը Նյու Յորք խափանվել է կառավարության հետ տարաձայնությունների պատճառով, հայտնում է «Գռուզիա-Օնլայն»-ը:

«ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողով իմ այցը խափանվել է… Այդ մասին ինձ հայտնի է դարձել այսօր առավոտյան, որ լուրջ աշխատանք է կատարվել, որպեսզի խանգարեն այդ այցին», – հայտնել է Մարգվելաշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ նախագահական ինստիտուտի դեմ քայլեր են ձեռնարկվել, որը խափանել է բոլոր միջոցառումները, որոնք պետք է կայանային ԱՄՆ-ում իր այցի ընթացքում:

«Այդ քայլերը կատարվել են՝ հաշվի չառնելով պետական շահերը, դրանք տեղի են ունեցել ինստիտուցիոնալ առերեսումից: Եթե մենք շարունակենք այս ուղղով գնալ ու փորձենք մեր մենաշնորհը դարձնել որևէ ինստիտուտ, մենք կստանանք այն, ինչը մեզ դուր չէր գալիս Սահակաշվիլիի իշխանության ժամանակ», – ասել է նա:

Վրաստանի կառավարությունը որոշել էր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին մասնակցելու ուղարկել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Վեհաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել նաև նախագահը, սակայն կառավարությունը փորձում էր համոզել նախագահին, որ Նյու Յորք պետք է մեկ պատվիրակություն մեկնի՝ հիմնավորելով, որ երկու պատվիրակության մասնակցությունը «լրջորեն կվնասի Վրաստանի իմիջին»:

Մարգվելաշվիլին չի մանրամասնել, թե կոնկրետ ինչպես է խափանվել վեհաժողովին նրա մասնակցությունը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930