Այսօր Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ադրբեջանական կողմին են հանձնել սեպտեմբերի 5-ին Ղարաբաղի սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին:
ԼՂ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ղարաբաղի իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն Ժնևյան կոնվենցիաների դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ 15-ամյա Մուզաֆարզադեին Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին են հանձնել սահմանային Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում: