Լրահոս
Օրվա լրահոսը

«Էյր Արմենիան» պարզաբանում է

Սեպտեմբեր 11,2014 17:51

Պարզաբանում` կապված այսօրվա «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպության» հաղորդագրության հետ:

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացնում է բոլորին, որ դեռ մեկ ու կես ամիս առաջ «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպության» բոլոր փոխանցումները կատարվում էին առանց խնդիրների՝ դոլարով:

Սակայն մեր կողմից իրականացված վճարումները չեն հասել հասցեատիրոջը, քանի որ Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից կիրառվել են պատժամիջոցներ «ՍՆՊ» ռուսական բանկի նկատմամբ, որտեղ և գտնվում են «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպության» հաշիվները:
Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա հետ տվյալ տեխնիկական խնդիրները քննարկելուց հետո եկել ենք համաձայնության, որ տվյալ գումարները փոխանցվեն այլ արժույթով՝ ռուբլիով:

Իրականացվել են 200 հազար դոլարին համարժեք փոխանցումներ ռուբլիով, որոնք հասել են հասցեատիրոջը: Սակայն հերթական 108 հազար դոլլարին համարժեք ռուբլու փոխանցման ժամանակ «Ամերիա» բանկը գրավոր տեղեկացրեց մեզ, որ վերոհիշյալ սանկցիաների պատճառով տվյալ փոխանցումը հնարավոր չէ իրականացնել:
Որից հետո «Էյր Արմենիա» ընկերությունը Մոսկվայի ներկայացուցչության վարած բանակցությունների արդյունքում եկավ պայմանավորվածության, որ «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպությունը» մինչև սեպտեմբերի 21-ը կներկայացնի այլ բանկային տվյալներ ( բանկ, որը չի գտնվում պատժամիջոցների ազդեցության տակ) փոխանցումները իրականացնելու համար:

Համապատասխան նոր հաշիվներ ստանալուց հետո բոլոր գումարները ժամանակին կվճարվեն :

«Էյր Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է բոլոր ուղևորներին, որ ավիաընկերությունը իրականացնում և իրականացնելու է իր չվերթները՝ ըստ չվացուցակի:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930