Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարության փակ գործալաոճի պատճառը. կառավարության կայքում նախարարության հասցեն սխա՞լ է

Սեպտեմբեր 11,2014 17:52

«Այդ հարցաշարը ՀՀ մշակույթի նախարարությունը չի ստացել: Հարցաշարը ոչ պատմություն է, ոչ էլ խնդիր է ներկայացնում, որ չպատասխանեինք: Այդ հարցերին մեր ամենօրյա աշխատանքում առնչվում ենք»,-Aravot.am-ի հարցին ինչո՞ւ են խուսափել պատասխանել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) կողմից կառավարման և ՏԻՄ մարմիններին ուղարկված հարցմանը`որը միտված է պարզելու այդ մարմինների հրապարակայնության և թափանցիկության մակարդակը, այսպես պատասխանեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ալլա Սերոբյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ԻԱԿ-ը հարցաշար էր ուղարկել կառավարման մարմիններին` նրանց աշխատանքի հրապարակայնության եւ թափանցիկության մակարդակը որոշելու համար: Սակայն Մշակույթի նախարարությունից որևէ արձագանք չեն ստացել:  Ալլա Սերոբյանը մեզ հետ զրուցյում նշեց, որ արագ արձագանքել են հարցին ու կապ հաստատել ԻԱԿ իրավաբան Գևորգ Հայրապետյանի հետ: Այս մասին Ալլա Սերոբյանը մանրամասնեց. «Ոչ պաշտոնական և ոչ էլ ոչ պաշտոնական մեյլով նման հարցաշար մշակույթի նախարարությունը չի ստացել: Պարոն Հայրապետյանն էլ չբացառեց, որ դա կարող է տեխնիկական խնդիր եղած լինել»:

Մեր հակադարձմանը, թե ԻԱԿ-ն իր հարցաշարն ուղարկել է այն էլեկտրոնային հասցեով, որը նշված է ՀՀ կառավարության կայքում, Ալլա Սերոբյանը արձագանքեց, թե դա ուրիշ բաժնի հասցե է, ոչ իրենցը: Մենք էլ հարցրինք` արդյոք նախարարության բաժինները միմյանց հետ չե՞ն համագործակցում, Ալլա Սերոբյանը պատասխանեց. «Իհարկե, աշխատում ենք, բայց այդ բաժնից էլ պնդում են, որ նման հարցաշար չեն ստացել»:

Ալլա Սերոբյանը հավելեց. «Մենք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ մշտապես համագործակցում ենք, քննարկում կայքի հետ կապված տեխնիկական և բովանդակային հարցեր: 2014-ի ընթացքում ընդամենը երկու պաշտոնական հարցում ենք ստացել Ինֆորմացիայի ազատության կենտրոնից, որոնց սահմանված ժամկետներում պատասխանել ենք»:

Aravot.am-ի տեղեկություններով` նախարարությունում ոչ թե խուսափում են նման հարցումներին պատասխանելուց, այլ պարզապես նախարարությունում բաժինների աշխատանքները կանոնակարգված չեն, բարձիթողի վիճակ է այն աստիճան, որ չգիտեն, որ հարցմանը որ բաժինը պիտի պատասխանի: Էլ չենք խոսում այն մասին, որ նախարարությունում, ամենակենցաղային հարցերից սկսած ամեն ինչ համաձայնեցվում է մշտամնա նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Այս առիթով Ալլա Սերոբյանը պարզաբանեց. «Նման բան չկա: Մենք ունենք աշխատակազմի ղեկավար, փոխնախարարներ, համապատասխան պաշտոնյաներ, որոնց հետ համաձայնեցնում ենք տեղեկատվությունը, ովքեր այդ պահին պատասխանատու են տվյալ ոլորտի համար»:

ԻԱԿ-ի հետ նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել, որ կրկին ուղարկեն հարցաշարը և այս անգամ նախարարությունում հետամուտ կլինեն ստանալ և սեղմ ժամկետներում պատասխան տալ այդ հարցերին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ալլա Սերոբյանի ՖԲ էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930