Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը դադարեցնում է «Էյր Արմենիա»-ի սպասարկումը

Սեպտեմբեր 11,2014 17:41

Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից կդադարեցնի իր օդային տարածքում սպասրակել «Էյր Արմենիա» ավիաընկերության սպասարկումը պարտքերի պատճառով, այդ մասին հայտնել են Դաշնային պետական ձեռնարկությունից:

Նշվում է, որ ավիաընկերության պարտքն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 1,1 միլիոն դոլար:

«Երկարաժամկետ հատվածում օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիան Ռուսաստանի Դաշնության տարածքում աերոնավիգացիոն սպասարկման համար երկարաձգել էր հայկական  ավիափոխադրողի պարտքերի մարման ժամկետը: Թեև «Էյր Արմենիա»-ին տրվել էր բոլոր հնարավորությունները առկա պարտքերը մարելու համար, սակայն ավիաընկերության ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել, որպեսզի նվազեցնի պարտքերը», – ասված է հաղորդագրության մեջ:

Ձեռնարկությունից հայտնում են, որ սպասարկումը կվերականգնվի, երբ ավիաընկերությունն ամբողջությամբ մարի պարտքերը և երաշխավորի, որ մարելու է ընթացիկ պարտքերը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Հ.Գ.- Տեղեկացնենք, որ «Էյր Արմենիան» հանդես է եկել պարզաբանմամբ, որը կարող եք կարդալ այստեղ:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930