Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտի ղեկավարը չի ընդունում, որ կայուն խումբ է ստեղծել, վերաբաշխում կատարել եւ հափշտակել գումարներ

Սեպտեմբեր 11,2014 17:31

Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի, դեպարտամենտի պաշտոնատար անձանց, դատական կարգադրիչների ստորաբաժանումների գործը 45 հատոր է կազմում:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, խորհրդակցական սենյակից դուրս գալով, մերժեց դատախազ Վաղինակ Ջանազյանին բացարկ հայտնելու միջնորդությունը, որն արել էր Վ. Մարտիրոսյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը:

dat-6 dat-5 dat-3 dat-2 dat dat-7
Մեղադրանքի կողմը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի՝ Միսակ Մարտիրոսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով ստեղծել էր կայուն, կազմակերպված խումբ եւ յուրացնելու եղանակով 2009թ. օգոստոսից մինչեւ 2013թ. հափշտակել են 115 մլն 782 հազարից ավելի դրամ: Բացի դա, Միսակ Մարտիրոսյանը մեղադրվում էր կաշառք վերցնելու 3 դրվագով՝ աշխատանքի նշանակելու համար: Խոսքը երկու անգամ 1000-ական դոլար, մեկ շիշ «Նապոլեոն», 1 ոսկյա դրամ ստանալու մասին էր: Միսակ Մարտիրոսյանը դիմեց մեղադրանքի կողմին. «Ինչպե՞ս եմ մասնակցել , ե՞ս եմ դերեր բաշխել, եթե նախնական համաձայնության եմ եկել, ապա ինչպե՞ս եմ անձամբ կատարել հանցանքը, հիմա համաձայնության եմ եկե՞լ, նպաստե՞լ եմ, թե՞ կազմակերպել, պաշտոնեական դի՞րքս եմ չարաշահել, անփո՞ւյթ եմ եղել, թե՞ դիտավորյալ հանցագործություն կատարել»:
Ի դեպ, նախնական համաձայնության գալով իր աշխատակիցներից Ա. Ղուկասյանի հետ դրվագով էլ միայն նրան էր առաջադրվել մեղադրանք: Բնականաբար, Մ. Մարտիրոսյանը չընդունեց մեղադրանքը: Ուշադրության է արժանի այն, որ մինչ դատաքննությունը սկսելը եղավ միջնորդություն ամբաստանյալ Խաչատրյանի կողմից՝ արագացված կարգով դատաքննություն անելու վերաբերյալ: Սակայն քանի որ 13 ամբաստանյալից 2-ը գոնե տեղից ընդվզեցին, թե մեղադրանքը չեն ընդունում, հետեւաբար արագացված կարգով դատաքննության մասին խոսակցությունը դադարեցվեց:

Ամբաստանյալ Նարեկ Գասպարյանի պաշտպանը՝ Ռուբեն Բալաբանյանը հանդես եկավ միջնորդությամբ, ասելով, որ իր պաշտպանյալը դեպոզիտ հաշիվ է փոխանցել 29 հազար դոլար: Նա ֆիզիկական արատ ունի՝ ձախ աչքը չի տեսնում, տեղաշարժման խնդիր ունի, հետեւաբար միջնորդեց կալանքը փոխարինել ստորագրությամբ: Դատարանը հետաձգեց Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Արթուր Գրիգորյանի միջնորդությունը:
Նախ Արթուր Գրիգորյանը դատարանին ներկայացրեց վնասի վերականգնման 4 վճարման անդորրագիր, համապատասխանաբար՝ 8.500.000, 17 մլն, 18 մլն եւ 15մլն դրամ: Նա միջնորդեց, որպեսզի կարճվի վարույթը, դադարեցվի քրեական հետապնդումը Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ, ապացույցների բացակայության հիմքով արդարացվի իր պաշտպանյալը: Իսկ երկրորդ միջնորդությամբ, որը նույնպես հետաձգվեց, պաշտպան Ա. Գիգորյանը միջնորդեց, որ Մ. Մարտիրոսյանի եւ Ա. Ղուկասյանի մասը առանձնացվի (կաշառքի դրվագը): Ի դեպ, մեկ այլ միջնորդությամբ էլ հանդես եկավ Ե. Սարգսյանի պաշտպանը, որը դատարանին խնդրեց գույքի վրա դրված արգելանքը հանել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Գրիգորյան says:

    Հարգելի խմբագրություն,

    Նախ, ցանկանում եմ շնոհրակալություն հայտնել այսօրվա դատական նիստի մանրամասները լուսաբանելու համար:

    Միաժամանակ, Ձեր ուշադրությունը հրավիրում եմ հոդվածում տեղ գտած հետևյալ անճշտության վրա. վնասի հատուցման կտրոնները դատարանին ներկայացրել եմ ոչ թե ես, այլ փաստաբան Երեմ Սարգսյանը, ով պաշտպանում է ամբաստանյալ Արմեն Մովսիսյանին: Վերջինիս հարազատներն էլ, համապատասխանաբար, հատուցել են նշված վնասը:

    Հարգանքներով,
    փաստաբան Արթուր Գրիգորյան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930