Այսօր ԱԺ-ում Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ ծրագրի կատարման 2013-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց «Դվին» հյուրանոցի մասին. «Ըստ հաշվետվության, Դվին հյուրանոցի ներդրումներին ուղղվել է 860 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար: Մեր ունեցած տեղեկություններով, Դվինը ինչպես եղել է փլատակ, այդպես էլ շարունակում է լինել փլատակ: Ոչ մի փոփոխություն չի եղել»:
Արման Սահակյանը համաձայնեց, որ Լեւոն Զուրաբյանը ճիշտ է մի մասով. «Նախկինում կնքված պայմանագիրը, համաձայնագիրը իրավական թույլ հիմքեր ուներ: 2011-ից մինչեւ 2013-ը բավականին լուրջ բանակցություններ են վարվել սեփականատերերի հետ: Նախկին պայմանագրով կողմը պարտավորվել էր, որպեսզի ներդրումներ աներ, բայց պայմանագրում չկար որեւիցե մի կետ, թե ինչ է սպասվում ներդրումները չկատարելու դեպքում: Մեր բանակցությունների արդյունքում նոր պայմանագիր կնքվեց, փոխվեցին պայմանները: 2013-ի ընթացքում հստակ կարող եմ ասել, որ «Դվին» հյուրանոցային համալիրում 860 հազար դոլարի ներդրումներ կատարվել են»:
Արման Սահակյանն ասաց, որ ներդրումներ կատարելն այն չի, որ անպայման երեւացող փոփոխություններ անեն, ասենք, պատուհանները փոխեն: Նա Լեւոն Զուրաբյանին հրավիրեց իրենց վարչություն՝ ցույց տալու բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են, թե ինչ ծախս է կատարվել այդ 860 հազար դոլարով եւ չի խախտվել պայմանագրի որեւէ կետ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի: