Լրահոս
Օրվա լրահոսը

Օրերս Կապանի հիվանդանոց տեղափոխված Քաջարան քաղաքի բնակիչները վաղը դուրս կգրվեն

Սեպտեմբեր 11,2014 16:41

Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Քոչարյանի փոխանցմամբ Կապանի հիվանդանոցում գտնվող Քաջարան քաղաքի բնակիչներից 4-ն արդեն վաղը դուրս կգրվեն, նրանց անալիզների արդյունքներում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: «Հիվանդների մոտ ախտածին մանրէներ չեն հայտնաբերվել, աղիքային վարակիչ հիվանդությունը բացառվում է: Շարունակաբար դուրս կգրվեն նաեւ մյուս հիվանդները, կարգի համաձայն՝ կրկնակի հետազոտության նյութ ենք վերցնում ու դուրս գրում հիվանդանոցից », – նշեց բժշկուհին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ից մինչ սեպտեմբերի 9-ը սրտխառնոցով, գլխացավով, մկանացավերով, փորլուծության եւ ջերմության գանգատներով Կապանի հիվանդանոց են տեղափոխվել Քաջարան քաղաքի 8 բնակիչ եւ 3 բնակիչ էլ` Կապան քաղաքից: Մինչեւ օրս դեռեւս հստակ չի նշվում, թե ինչն է եղել դրա պատճառը: ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից տեղեկացրել էին, որ Քաջարան ու Կապան քաղաքների ջրերից վերցված նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել, մաքուր է եղել:

Կապանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Քոչարյանը չժխտեց, որ հնարավոր է սննդի հետեւանքով է բնակիչների մոտ նման խնդիր առաջացել, թեեւ յուրաքանչյուրը տարբեր սնունդ էր օգտագործել:

«Ոչ ճիշտ ջերմամշակման ենթարկված կամ ոչ ճիշտ պայմաններում պահպանված սննդի օգտագործումից կարող է նման խնդիր ծագել… », -ավելացրեց Մարինե Քոչարյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930