Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 12-ին, այդ մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է ԵՄ-ում իրենց աղբյուրը:
«Որոշումն արդեն պատրաստ է: Նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն վաղը՝ սեպտեմբերի 12-ին, երբ կհրապարակվեն ԵՄ պաշտոնական կայքում», – ասել է աղբյուրը:
Նա նշել է, որ կախված Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներից, այդ պատժամիջոցները կարող են վերանայվել կամ չեղյալ հայտարարվել. «Մասնավորապես այն կախված կլինի հրադադարի ռեժիմի պահպանումից և հակամարտության կարգավորման ծրագրի իրականացումից», – ասել է նա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև